Բաժիններ՝

Իրանի ԱԳ փոխնախարարը շրջագայություն է սկսել Պարսից ծոցի երկրներում

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն է այցելել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին տարածաշրջանի երկրներ շրջագայության շրջանակում, որի ընթացքում նա մտադիր է այցելել նաեւ Կատար եւ Քուվեյթ: Այդ մասին հայտնել է Օմանի ԱԳ նախարարությունը Twitter սոցիալական ցանցում:

Ավելի վաղ Իրաքի վարչապետին մոտ կանգնած աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ վեց երկիր, ներառյալ Իրաքը, Օմանը եւ Կատարը, որպես միջնորդներ են հանդես գալիս ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության կարգավորման գործում:

Ինչպես նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը, Արաքչին բանակցություններ է վարել նախարար Յուսեֆ բեն Ալյավիի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել են «երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի խնդիրները եւ այնտեղ իրադրության զարգացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031