Բաժիններ՝

Բրազիլիայի բանտերից մեկում 15 կալանավոր է զոհվել անկարգությունների հետևանքով. Globo

Բրազիլիայի Մանաուս քաղաքի (Ամազոնասի հյուսիսային նահանգի մայրաքաղաքի) բանտում մայիսի 26-ին ծայր առած անկարգությունների հետեւանքով 15 բանտարկյալ է զովել: Այդ մասին հայտնել է Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի հասարակական անվտանգության վարչության տվյալները:

Ինչպես ճշտել են իրավապահները, միջադեպը տեղի է ունեցել կեսօրին՝ հարազատների այցելության համար հատկացված ժամերին: Բանտի աշխատակիցներին հաջողվել է հիմնարկությունում վերականգնել կարգը, փախուստի փորձեր չեն արձանագրվել: Պատահարի պատճառները պարզվում են: Այցելությունները բանտ ժամանակավորապես դադարեցված են:

2017 թվականի հունվարին նույն այս պատժական հիմնարկությունում տեղի է ունեցել խռովություն, ինչի հետեւանքով զոհվել է 56 կալանավոր եւ փախել շուրջ 130 մարդ, հիշեցրել է հեռուստաալիքը:

Բրազիլիայի բանտերում այժմ պատիժ է կրում շուրջ 730 հազար կալանավոր, ինչը գրեթե 50 տոկոսով գերազանցում է դրանց տարողությունը: Դատապարտյալներին պահելու անբավարար պայմանները հաճախ հանգեցնում են անկարգությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս