
Կայացել է Ղազախստանի նախագահի և ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության զարգացման արդի հիմնահարցերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը նվիրված է Ղազախստանի՝ ԵԱՏՄ-ի պայմանագրի ստորագրման հինգերորդ տարեդարձին:
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն անդրադարձել է Միության անդամ երկրների բազմակողմանի փոխգործակցության խորացման անհրաժեշտությանը:
Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում տեղի կունենա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը` նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցեն Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: