Բաժիններ՝

Ճապոնիան հաստատել է ԱՄՆ-ից 105 F-35 ինքնաթիռներ գնելու մտադրությունը

Ճապոնիան հաստատել է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 105 բազմանպատակային մարտական ինքնաթիռներ գնելու մտադրությունը: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 27-ին հայտարարել է մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած հանդիպման արդյունքներին:

«2018 թվականին Ճապոնիան ամերիկյան զենքի ամենախոշոր գնորդներից մեկն էր: Եվ այժմ նրանք հայտարարել են 105 նոր F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու իրենց մտադրության մասին»,- նշել է Թրամփը: F-35-ը բազմանպատակային մարտական մեքենա է, որը նախագծվել է «սթելս» տեխնոլոգիայի օգտագործմամբ եւ կարող է միջուկային զենք կրել:

ԱՄՆ-ի հետ միասին դրա ստեղծման նախագծին մասնակցել է ութ երկիր՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան եւ Թուրքիան: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն այժմ ունեն այդպիսի 13 մեքենա, դրանք բոլորը տեղակայված են երկրի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսում գտնվող Միսավա ռազմակայանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս