
Ֆրանսիայում Լը Պենի «Ազգային միավորումը» և «Հառա՜ջ, հանրապետությունը» առաջատարներն են եվրաընտրություններում

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններն անցել են երկրի երկու առաջատար քաղաքական ուժերի՝ Մարին Լը Պենի ընդդիմադիր «Ազգային միավորման» եւ «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող կուսակցության մրցակցության նշանաբանով: Դրա հետ մեկտեղ այդ քվերարկության գլխավոր անակնկալը դարձել է «կանաչների» կուսակցության երրորդ տեղը եւ ընտրողների մեծ ուշադրությունը բնապահպանության խնդրիների նկատմամբ։
Նախնական տվյալների համաձայն՝ որոնք հրապարակել է Elabe սոցիոլոգիական ծառայությունը, 52 տոկոս մասնակցության պայմաններում առաջատարն «Ազգային միավորումն» է՝ 23,6 տոկոս ձայներով, երկրորդ տեղում է «Հառա՜ջ, հանրապետությունը»՝ 22,4 տոկոսով:
Երրորդ տեղն զբաղեցրել է ձախ արմատական «Եվրոպա-Էկոլոգիա-«Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 12,9 տոկոսով: Չորրորդ տեղը «Հանրապետականներինն» է՝ 8,4 տոկոս: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, որը կոչ է արել արձակել Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), դա համարել է նվազագույն բանը, որը կարող է անել նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: