
Լիտվայի նախագահական ընտրություններում հաղթել է Գիտանաս Նաուսեդան

Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել անկախ թեկնածու Գիտանաս Նաուսեդան՝ ընտրողների ձայների 65,86 տոկոս արդյունքով: Այդ մասին վկայում են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ տվյալները, տեղեկացնում է BBC-ին:
Նաուսեդան տնտեսագետ է եւ ավելի վաղ Լիտվայի բանկի վարչության անդամ էր. քաղաքականություն է եկել մասնավոր բանկային սեկտորից: Պաշտոնապես նա կապված չէ կուսակցություններից որեւէ մեկի հետ եւ տնտեսության լիբերալ մոդելի կողմնակից է:
Երկրորդ փուլում նրա մրցակիցը Ինգրիդ Շիմոնիտեն՝ ֆինանսների նախկին նախարարը, Սեյմի պատգամավորը, «Հայրենիքի միություն- Քրիստոնյա դեմոկրատներ» պահպանողական կուսակցությունից թեկնածուն, հավաքել է ձայների 32,86 տոկոսը:
Նախագակական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը կազմել է գրեթե 52,49 տոկոս. մինչդեռ վերջին 15 տարվա ընթացքում այն 52 տոկոսից վեր չէր բարձրանում: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մոտավորապես 10 տոկոսը քվեարկել է վաղաժամկետ: