Հունիսի 3-ին, ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգը։
Այնուհետև` Ա.Ղամբարյանը, Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել զորամասի մարտական մեքենաների համար որպես կայանատեղի օգտագործվող շինություններ, որտեղ կայանված թվով 11 մարտական մեքենաների վառելիքի բաքերից ռետինե խողովակի միջոցով գաղտնի հափշտակել ընդհանուր 240 լիտր դիզվառելիք:
Ռոբերտ Քոչարյանի գործով քննիչը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն, ում վարույթում է գտնվում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ «վերադարձվեն բռնազավթված ուկրաինական բոլոր տարածքները»։
Այսօր համացանցում տարածվել էր Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարները Կասկադի հատվածում։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «դարի գործարքը», որն ԱՄՆ-ի կողմից առաջ է մղվում իսրայելացիներին եւ պաղեստինցիներին հաշտեցնելու համար, որակել է դավադրություն՝ ուղղված Պաղեստինի նպատակները ոչնչացնելուն:
Բնակարանի գնման վկայագրերը բաշխելու համար սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը:
Այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը՝ ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ, ֆինանսական կենցաղային հողի վրա է:
Կոնվերս Բանկն առաջարկում է «Բրիջ» պրոդուկտը՝ դրա շրջանակներում տարբեր ոլորտներում գործող ՓՄՁ-երին հնարավորություն ընձեռելով շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով ստանալ մինչև 12 ամիս ժամկետով վարկավորում: Վարկավորում իրականացվում է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հրահրման մեջ է մեղադրել ՄԱԿ-ի՝ կտտանքների գծով հատուկ զեկուցող Նիլս Մելցերին, որը հայտարարել է, թե Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մի քանի տարի Միացյալ Թագավորությունում ենթարկվել է հոգեբանական կտտանքների։
«Եթե օրենսդրությունը թույլ չի տալիս շենքեր արգելափակելու, ինչո՞ւ մեր ոստիկանությունը 11 օր առաջ նույն գործողությունները չէր իրականացնում, ինչ-որ բա՞ն է փոխվել այս օրերին, թե՞ դա պարզապես մեր իշխող ուժի հրահանգն էր, և ոստիկանությունն անզոր էր դա իրականացնել։ Ինչպես մեր վարչապետն է նշում՝ օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի, այսօր մենք համոզվեցինք, որ օրենքը բոլորի համար հավասար չի կիրառվում»,- եզրափակեց Ռ. Մելիքյանը։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է «Եվրոպական համերաշխություն» (նախքան վերանվանվելը՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք») կուսակցությունը՝ փոխարինելով Վիտալի Կլիչկոյին. համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության՝ մայիսի 31-ին կայացած համագումարում։
Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի գլխավորությամբ այցելել է բուժհաստատությունում գտնվող ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանին:
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը կատարում է գործարքով ստանձնած իր պարտավորությունները:
Իրանում Ալ-Քուդսի միջազգային օրվա առթիվ երթեր ու ցույցեր են անցկացվել ի պաշտպանության Պաղեստինի եւ ի նշան սեփական իրավունքների համար պաղեստինցիների պայքարում իրանցիների համերաշխության:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական Spitfire կործանիչի ձեւով ոճավորված թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լեհաստանի հարավի Սիլեզիայի վոյեվոդությունում:
ՎՏԲ-Հայաստան Բանկ են այցելել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի 2-3 կուրսերի ուսանողներ և դասախոսներ: Այցելության նպատակը՝ ուսանողության ցանկությունն էր ծանոթանալ ժամանակակից HR- ի գործունեությանը:
Ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոնում առաջադրված 5 թեկնածուներից ընտրեց միայն 4-ին: Թեկնածուներն ընտրվեցին մայիսի 31-ին փակ գաղտնի քվեարկությամբ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ:
«Բայց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը Նարեկ Մալյանի վերաբերյալ դիմել է ոստիկանություն, սակայն Ն. Մալյանը պնդում է, թե չգիտի` ինչու է վերջինս դիմել իրավապահներին։
ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Սիրիայի հարավային տարածաշրջաններ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասի հետ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանը կայացած բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։
Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչն անցյալում է, բայց քննարկումները՝ հատկապես բացասական քողի տակ, շարունակվում են: Խնդիրը թիմերը կամ թիմերի ցուցադրած խաղը չէր՝ չնայած դա ևս արժանի է քննադատությունների: Քննարկումների առանցքում խաղի դրվագներն ու վիճելի պահերը չէին, բոլոր բացասական լիցքերը ուղված են դեպի Բաքու:
Կանադայում կյանքի 70-րդ տարում վախճանվել է ջազային երաժիշտ Դիկրան Գոբալյանը, որը հայտնի է Լեոն Ռեդբոուն կեղծանվամբ:
Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ՌԴ առաջին փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հունիսի 6-ին կմասնակցեն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) բացման հանդիսավոր արարողությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսի) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մայիս 27-30-ը այցելել են տարածաշրջան: Այցի արդյունքում տարածվել է հայտարարություն:
«Իշխանությունները, հանձինս Նիկոլ Փաշինյանի, գտնվում են «Սորոսի» իշխանության տակ, կատարում են նրա հրահանգները, սա էլ՝ ապացույց, որ ոստիկաններին Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բերել։ Շատ հետաքրքիր է, որ տարիներ շարունակ ոստիկանությանը ցեխոտած Լարիսա Մինասյանն այսօր ապավինում է հենց ոստիկանությանը։ Ծիծաղելի է, որ մինչև հիմա Հայաստանում ամեն ինչ կարելի էր արգելափակել, բացի «Սորոսի» հիմնադրամից, կարծես այս որջը մեր սրբության սրբոցն է»։
«Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»:
2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության 356 տարածքներում՝ 44 քաղաքներում և 311 գյուղական բնակավայրերում, ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ է կատարում «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։