Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ՝ մեկօրյա արձակուրդ է գնացել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը:
Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրո-2019-ի վիճակահանությունից հետո կարծիք հայտնեց, որ «մահվան խմբում» իր թիմը ձգտելու է արժանի մրցակից լինել բոլոր թիմերին:
Կյանքի 89-րդ տարում մահացել է կինոարվեստի հետազոտությունների հեղինակ, կինոգետ Անրի Վարդանովը:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատելով Սահմանադրության երաշխավորի` ՀՀ Նախագահի գործողություններից՝ տպավորություն կա, որ Սահմանադրության երաշխիքային սպասարկման ժամկետը, պարոն Սարգսյանի կարծիքով, ավարտվել է ու ինքը ասում է «Вы держитесь здесь! Вам всего доброго, хорошего настроения!»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է ու դատապարտել արաբական երկրների դիրքորոշումը, որոնք գտնում են, որ Թեհրանը միջամտում է Պարսից ծոցի պետությունների ներքին գործերին:
Արդյո՞ք այս նախագծերը և գաղափարները ծնվում են Երևանում, թե՞ դրանք մշակվում և ուղարկվում են այլ տեղերից։ Եթե այդպես է, ապա ի՞նչ հեռահար նպատակներով։
Առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում:
Տուրիստական նավի նավապետը, նավ, որը Բուդապեշտի (Հունգարիա) քաղաքային սահմանագծում մայիսի 29-ի երեկոյան Դանուբ գետում բախվել է զբոսանավի, ձերբակալվել է:
Ո՞վ է այդ տղան, որ իրեն իրավունք է վերապահում արտահայտվելու Արցախյան հերոսամարտի արժեքների մասին կամ պետության ղեկավարի հասցեին: Լրջացե՛ք ու ձեր լակոտների սանձերը կապած պահեք:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանին նախընտրական ցուցակում հաջորդում է «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 1-ին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
«Մենք ապրում ենք այնպիսի պետության մեջ, որտեղ օտարերկյա մասնավոր հիմնադրամներն ավելի պաշտպանված են, քան խորհրդարանն ու դատարանները…»:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:
Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին խմբային փուլում կխաղա մրցաշարի հիմնական ֆավորիտների հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մոտ առկա ախտանշանները վկայում են, որ նա մի քանի տարի հոգեբանական կտտանքների է ենթարկվել Մեծ Բրիտանիայում:
Զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին:
ԱՊՀ-ի երկրների նախագահների հանդիպումը հոկտեմբերի 11-ին կկայանա Աշգաբադում:
«Իրատես» թեչթը գրում է. «Իշխանամերձ տարածքում կրակն են ընկել վարչապետի և նրա կնոջ հայտարարությունների ձեռքը։ Չեն հասցնում մեկի համար հարմար ձևակերպում գտնել, «սվաղել», մյուսը չի ուշանում։
Չէի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:
Կինոգործիչների միությունում մայիսի 30-ին կազմակերպվել է սցենարիստների միավորման անդամների հետ հանդիպում, որը նախաձեռնել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ:
Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:
Հաստատվել է, որ Ալբերտ Հ.-ն 2018թ. դեկտեմբերի 30-ից առ այսօր գտնվում է ԱՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանում որպես ամբաստանյալ:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրել է Կասպյան տնտեսական առաջին համաժողովին, որը կկայանա 2019 թվականի օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում։
Մայիսի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 3 երիտասարդ:
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։
Մեքսիկայի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդի գլխավորությամբ, մայիսի 31-ին բանակցելու է ուղեւորվում ԱՄՆ՝ նպատակ ունենալով կարգավորել մաքսատուրքերի հետ կապված իրադրությունը: