
Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ կարճաժամկետ վարկավորման «Բրիջ» պրոդուկտը

Կոնվերս Բանկն առաջարկում է «Բրիջ» պրոդուկտը՝ դրա շրջանակներում տարբեր ոլորտներում գործող ՓՄՁ-երին հնարավորություն ընձեռելով շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով ստանալ մինչև 12 ամիս ժամկետով վարկավորում: Վարկավորում իրականացվում է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
««Բրիջ» վարկատեսակը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները և, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը: Առաջին եռամսյակում գումարի ամբողջական մարման դեպքում տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկավորման դեպքում կազմում է 10%, դոլարով՝ 6%, իսկ եվրոյով՝ 5%»,-ասել են Բանկում:
Վարկավորումից հետո՝ հաճախորդի ցանկության դեպքում հնարավոր է մարման ժամկետը երկարաձգել ՝ դարձնելով մինչև 48 ամիս:
Նշվել է նաև, որ վարկավորման սկզբնական փուլում Կոնվերս Բանկ այցելություն չի պահանջվում: Անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրվում է Բանկի աշխատակիցների՝ ՓՄՁ այցի շրջանակներում:
Մանրամասները՝ այստեղ.