Բաժիններ՝

Բրիտանական և հայկական զինվորական նվագախմբերի համատեղ համերգ Երևանում

Հունիսի 3-ին, ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգը։

Համերգը կազմակերպվել է Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից` ի նշանավորումն հայ-բրիտանական հարաբերությունների: «Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալու Հայաստանում։ Նախորդ տարիներին նվագախմբի ինչպես բրիտանական, այնպես էլ հայկական կատարումներն արժանացել են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Միջոցառումը բաց է հանրության համար:

Միացե՛ք մեզ հունիսի 3-ին, ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակում, վայելելու բրիտանական և հայկական հիանալի երաժշտություն։

Բրիտանական դեսպանատուն Երևանում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031