ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում կանցկացնեն G20-ի գագաթնաժողովում, որը հունիսի 28-29-ը տեղի կունենա Օսակայում:
Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երևան է ժամանել:
168.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ իրականում Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդող մեքենաներում եղել են մարդիկ, ովքեր Սամվել Բաբայանի հետ փողային խնդիրների մեջ են երկար ժամանակ:
Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, բայց չի պարտադրելու իր միջնորդական ծառայությունները:
Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի՝ ԱՄՆ-ի գործերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլին մահապատժի են ենթարկել հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անհաջող բանակցություններից հետո:
Արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտաարարել են, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը եւ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 10-ից 5-տոկոսանոց մաքս է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների վրա՝ սահմանին ծագած ճգնաժամի պատճառով:
Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուշաբթի օրը քննչական մարմինները խուզարկություն են կատարել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանը կից տարածքում գտնվող ավտոտնակում։
Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է, հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ մայիսի 30-ին Բաբայանի գրասենյակի տարածած արդեն հայտնի հաղորդագրության կապակցությամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք` տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեւանի քաղաքապետարանը, որը որոշել է «Սանիթեքին» դուրս մղել աղբահանության եւ սանմաքրման ասպարեզից ու այդ նպատակով 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել, որ համայնքային կառավարման հիմնարկի միջոցով իրականացնի աղբահանությունը, այժմ հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինն» է որոշել գանձել «Սանիթեքից»։
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական Դատարանի դատավոր:
Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրի՝ վերջին շրջանում հաճախակիացել են արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով նախկին եւ ներկա պաշտոնյաներից ստացվող դիմումները:
Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար:
Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ:
Ասում են, թե իշխանության առաջին դեմքի մակարդակով շատ ծանր են տարել «Գելափի» հարցումը, ըստ որի` երկու ուժայինները` Տոնոյանն ու Վանեցյանը, անչափ բարձր ռեյտինգ ունեն:
Դեղերի փորձագիտական կենտրոնի» եւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցները շուրջ մեկ ամիս շարունակ չեն կարողանում տալ «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացության պատասխանը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:
Կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունները կարող են առնչվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:
«Չեռնոբիլ» մինի սերիալը, որն ստեղծել է HBO հեռուստաալիքը, դարձել է պատմության մեջ առավել մեծ ժողովրդականություն վայելողը:
Huawei հեռահաղորդակցական ընկերությունը հետազոտությունների կենտրոն է ստեղծել Չինաստանի Հեֆեյ քաղաքում (Անհոյ արեւելյան նահանգի վարչական կենտրոն), որը, մասնավորապես, կզբաղվի արհեստական ինտելեկտի բնագավառի մշակումներով:
Հնդկական T-Series YouTube-ալիքը տեսահոսթինգի պատմության մեջ առաջին անգամ 100 միլիոնից ավելի բաժանորդ է հավաքե:
Իտալիայում սատկել է Նիկոլետա անունով շունը, որն ավելի քան 10 տարի իր տիրոջ գերեզմանի մոտ է անցկացրել Պանցա քաղաքի (Իսկյա կղզի) գերեզմանատանը:
Սան Դիեգոյի Sharp Mary Birch հիվանդանոցի բժիշկները խնամելով մեծացրել են վաղաժամ ծնված աղջնակին, որը լույս աշխարհ գալու պահին կշռել է 250 գրամից էլ պակաս եւ եղել է մի մեծ խնձորի չափ:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում զետեղել է մի քանի կոլաժներ, որոնցում միասին ցուցադրված են կինն ինքը եւ նրան նմանակող շունը։