Բաժիններ՝

«Ծառերի սանիտարական էտ էինք անում ու ընդամենը ցույց էինք տալիս կատարվող աշխատանքը». Վիկտոր Մնացականյանը՝  Հայկ Սարգսյանի՝ Կասկադում սրճարան բացելու լուրի մասին

Այսօր համացանցում տարածվել էր Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարները Կասկադի հատվածում։

Գրված էր, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը սրճարան է բացում Կասկադում, այդ նպատակով էլ հանդիպել է Մնացականյանի հետ՝ հնարավոր տարբերակները տեղում քննարկելու համար։

168.am-ի հետ զրույցում Վիկտոր Մնացականյանն ասաց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում.

«Բացի պարոն Սարգսյանը, մի շարք պատգամավորների և ավագանու անդամների  ենք այդ օրը հանդիպել՝ կանգնել-նայել են: Մենք ուղղակի աշխատանքներ էինք կատարում՝ Իսահակյան փողոցի մայթերի լայնացման հետ կապված, ծառերի սանիտարական էտ էինք անում ու ընդամենը ցույց էինք տալիս կատարվող աշխատանքը»»,- հայտնեց  Վիկտոր Մնացականյանը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս