Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում եմ Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները:
Հոկտեմբերի 7-ից հակամարտության էսկալացիան սկսվելուց հետո Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11,5 հազար մարդ, ավելի քան 29 հազարը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։
Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 92 քաղաքացի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագիր է կնքվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2384 անձի հետ։
2 օր առաջ ստացել ենք Գրիգորի #Խաչատուրով-ին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը /այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի 20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել նոյեմբերին, ինչով կրկին անգամ խախտվել է Խաչատուրովի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը/…
Ինչ վերաբերում է 168.am-ի հարցին, թե արդյո՞ք հետևում է Հայաստանի երիտասարդ երաժշտասեր սերնդի առաջընթացին ու պատրաստվո՞ւմ է առաջիկայում վարպետաց դասեր անցկացնել Հայաստանում՝ Համասյանը խոսեց այստեղ երաժշտական դպրոց հիմնելու անհրաժեշտության մասին:
Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, առցանց առևտրի ծավալը կայուն աճ է գրանցում: Որոշ տնտեսվարողներ ամբողջությամբ անցնում են առցանց առևտրին, մյուսներն օֆլայն առևտրին զուգահեռ սկսում են զբաղվել նաև էլեկտրոնային առևտրով: Մասնագետները նշում են, որ գործընթացն անշրջելի է և օբյեկտիվ պատճառներ ունի. հարմարավետություն, արագություն, մի քանի հպումով և մի քանի րոպեում հարյուրավոր նմանատիպ ապրանքներ գտնելու, ընտրելու և գնելու հնարավորություն…
Երկիրն ամբողջությամբ թաղել են ողբերգությունների, կորուստների ու սպառնալիքների մեջ, և որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ դրանից չեն ամաչում: Բայց արի ու տես, որ տարբեր երկրների օդանավակայաններում ՀՀ անձնագրի վիճակից՝ ամաչում են:
Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Համասյանը երեք օր համերգներով հանդես կգա Երևանում: Կլինեն երեք տարբեր ծրագրեր ու կազմեր: Համերգները կկայանան նոյեմբերի 20-22-ը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ Եվրոպական խորհուրդը դրական որոշում կկայացնի Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին:
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ իրենց դիրքորոշումը բարձրաձայնել են դեռևս 2021 թվականից սկսած, ինչն էլ, ըստ նրա, բացատրում է կառույցի առաջիկա հանդիպմանը Փաշինյանի չմասնակցությունը:
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու գործընթաց մեկնարկի, նշեց, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրերս «ավետել» էր, որ ընդդեմ ArmDay.am և ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքերի դեմ իր ներկայացրած հայցով դատարանը «հրապարակային եղանակով կատարված արտահայտությունները գնահատել է զրպարտող»:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն արձագանքել է երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Հայաստանին պաշտպանելու վերաբերյալ՝ մեղադրանքներ հնչեցնելով Բորելի հասցեին։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր ևս 10 ընտանիք՝ 40 մարդ Բաքվից տեղափոխվել է Լաչին քաղաք։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան անդրադարձել է ամերիկյան լրատվականներին, ըստ որոնց՝ ԵՄ-ն չի կարողացել ապահովել Ուկրաինային խոստացած արկերի արտադրումն ու առաքումը:
APM Terminals Poti ընկերությունից հաստատել են հարձակողական բնույթի «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Մեծ Բրիտանիան հաստատակամորեն մնում է այդ դիրքորոշմանը, հայտարարել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։
Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
«Թուրքիական ավիաուղիներ» (THY) ընկերության խորհրդի նախագահ Ահմեթ Բոլաթը և անձնակազմը հանդիպում են ունեցել Ստամբուլի «Airbus»-ի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ 2023-2033-ի ռազմավարական ծրագրերի շրջանակներում բանակցություններ են ընթանում «Airbus»-ի հետ 355 ինքնաթիռ գնելու ուղղությամբ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ–ն 4,5մլրդ դոլարի զենք հանձնել է Ադրբեջանին պատերազմի ընթացքում, 1,5մլրդ դոլարի զենք էլ՝ Արցախից
Կատարվում է քննություն:
Վրաստանի բնակչության ժողովրդագրական ծերացման գործընթաց է նկատվում, այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած «Կինը և տղամարդը Վրաստանում» 2023 թվականի տվյալներում:
Այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Սերգեյ Կևորկովի հայրը՝ Կարեն Կևորկովը։
21-րդ դարում, տեխնոլոգիաների մշտական արդիականացման պայմաններում, համացանցի միջոցով կարդում ենք գրություններ, տեսնում և լսում ենք աղոթասրահներում քարոզներ, որոնք քննադատում և մեղադրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ խորհուրդներն ու հոգեպարար արարողությունները՝ անդաստանը, տնօրհնեքը, ջրօրհնեքը, խաղողօրհնեքը, ճաշի սեղանը օրհնելը, եկեղեցու սպասքի օրհնելը, զույգի նշանախոսության մատանիների օրհնելը, խաչ օրհնելը և այլն:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում:
Տեստոստերոնը կարևոր է մկանային զանգված կառուցելու, սեռական ցանկությունը մեծացնելու, ոսկրային զանգվածը պահպանելու և մարմնի այլ գործառույթների համար, բայց պատահում է, որ դրա մակարդակը զգալիորեն նվազում է, ինչը ազդում է տղամարդկանց առողջության վրա, ասել են ուրոլոգ Դարշան Պատելը և նրա գործընկերները։ Men’s Health-ի հետ զրույցում բժիշկները թվարկել են այս հորմոնի պակասի հիմնական ախտանիշները: