Դրանից հետո հաշտ ու համերաշխ աշխատում են ինչպես անցած 3 տարիներին, իսկ վիճելի հարցերը լուծվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին: Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը ինչ-որ փաստաթղթի:
Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ:
Արժանահավատ լուրերը հաստատում են, որ Սյունիքում կապիտուլիանտը հերթական հայկական հողն է նվիրել թշնամուն, այս անգամ՝ Կապանի մերձակայքում։
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Հարությունյանը։
ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ից ներկայացուցիչներ չեն լինի Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձեւաչափով հանդիպմանը, որը հոկտեմբերի 20-ին տեղի է ունենալու Մոսկվայում: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Առնվազն վեց մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ութարաքանդի նահանգում սողանքների եւ սաստիկ մուսոնային անձրեւների պատճառով: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել է The Times of India թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի պետական վարչությունը, զոհվածների թվում են Նեպալի երեք քաղաքացիներ եւ տեղացի բնակիչներ, որոնք հայտնվել են սողանքից քանդված տան փլվածքների տակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր Հայաստանի տնտեսության մեջ. Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:
Ես այսօր առավոտյան եմ խոսել Դադիվանքում ապրող մեր հոգևոր եղբայրների հետ։ Այս մասին եկեղեցում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում:
Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 1998թ․ հ․ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» որոշման նախագիծ, որտեղ բազմաթիվ հարցեր են ծագում ոչ միայն իրավական ակտերի աստիճականության, նախագծի հիմնավորման, այլև դրա պրակտիկ կիրարկման և նպատակայնության վերաբերյալ։
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անրհաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը: Ամբողջ Հայաստանի տարածքից ընտրվեց 150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր: Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց բազմաթիվ ընտանիքներում կյանքը վերաիմաստավորվել է:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ցանկանում է մասնակից դառնալ ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Հոկտեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 2 երեխա:
Ճապոնիայի կառավարությունը հետեւում է ռուսական եւ չինական մարտական նավերի գործողություններին, որոնք մասնակցում են համատեղ ռազմածովային զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոձակին:
Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1054 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284 237-ի:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ։
Ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։
Հոկտեմբերի 19-ին 6,3 մագնիտւդով երկրաշարժ է գանցվել Հունաստանի ափի մոտ: Այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան երրորդ տուրի հանդիպումները:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի հերթական խաղին:
ԿԺԴՀ-ն, հավանական է, հոկտեմբերի 19-ին սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել: Այդ մասին հայտնել է «Տոնա իլբո» թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի մի զինվորական աղբյուր։
«Գրությամբ դիմել էի պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե արդյոք ՊՆ-ում, Գլխավոր շտաբում վերլուծել և ամբողջացրել են 44-օրյա պատերազմի վերաբերող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրանում մեր պարտության պատճառները։