Իրականում այդպիսի ճշմարտության թիվ մեկ շահառուն հասարակությունն է, որը միայն ճշմարտությամբ կարող է պայքարել առավելապես իշխանության, բայց նաև տարբեր ընդդիմությունների կողմից իրեն խաբելու, մանիպուլացնելու դեմ։
Արևելյան Անգլիայի համալսարանի (UEA) գիտնականները պարզել են, որ վեց ամսականում հետաձգված ֆիզիկական աճը կապված է ուղեղի աննորմալ աշխատանքի հետ և կարող է հանգեցնել մտավոր կարողությունների վատթարացման:
Ըստ Զախարովայի, առաջին հերթին այդ հարցը պետք է ուղղել հայկական կողմին, քանի որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է իր սեփական պլաններով, ռազմավարությամբ և ժողովրդի առջև պատասխանատվությամբ։
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ցանկանում են, որ Հայաստանը մերձենա անդրատլանտյան դաշնակիցների հետ, և սխեմա են մշակում դրա ապահովման համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկած լսումներում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հրապարակավ […]
Տավուշի մարզի սահմանային Պառավաքար գյուղի նախկին վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական կողմը, դեռևս 1993-1994 թվականներին, օկուպացրել է 1400 հեկտար տարածք: Սա, նրա խոսքով, կազմում է գյուղի հողատարածքի գրեթե 40 տոկոսը:
Բրյուսելում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը, որի արդյունքներով կողմերը տարածել են համատեղ մամուլի հաղորդագրություն:
Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այժմ ընդլայնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի և թուրք պաշտոնյաների ու անհատների միջև կապերի իր հետաքննությունը՝ ենթադրյալ ապօրինի դրամահավաքի առնչությամբ:
Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնության հասնելն այժմ կախված է Բաքվից։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ «Թվում է, թե նա պատրաստ է ռիսկի դիմել հանուն խաղաղության», – ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի […]
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների ֆյուչերսների արժեքը էժանացել է 0,95 դոլարով (1,15%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 81,52 դոլարի:
Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար:
Կատարվում է քննություն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածի ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։
Բրյուսելում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։
Չինաստանը վերջին տարիներին ռեկորդային քանակությամբ իրանական նավթ է ներկրում, քանի որ Իրանն ավելացնում է արդյունահանումը ՝ չնայած երկրի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը հայտնել է, որ առաջիկա 6 ամսում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կմիավորվեն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով Հայաստանում գորգի թանգարան է բացվելու:
«Երեկոյան ժամը 22:00-ից հետո կարող եք գնալ «Կիլիկիա» ավտոկայան, կտեսնեք ավտոբուսներում քնած լիքը տղամարդկանց, որովհետև այդ մարդիկ պարզապես քնելու տեղ չունեն»,- ասաց Մարինա Հարությունյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունները միայն հայտարարում են, թե պատշաճ ընդունել են արցախցիներին՝ դա ծառայեցնելով իրենց նեղ շահերին:
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում նոյեմբերի 15-ին մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ:
Թուրքական մեդիա տիրությում լայն տարածում գտած լուրերի համաձայն՝ անգլիական «HSBC» միջազգային բանկը որոշում է կայացրել կրճատել Թուրքիայում գտնվող մասնաճյուղերի թիվը:
Ցանկացած պետություն ունի պաշտպանության իրավունք, իսկ Վրաստանը հարևան Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցիկ գործառույթից։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին` պատասխանելով Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումների մասին հարցին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջուկային զենք ունի, սակայն, չնայած դրան, նրա վերջը մոտ է: Նման հայտարարությամբ Անկարայում հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծման տեսանկյունից կարող ենք 2024 թվականի բյուջեն դիտարկել որպես անվտանգային բյուջե։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթով հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանում՝ Իսրայելին մեղադրելով Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և ահաբեկչության մեջ։
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։