ՀՀ վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ կնշանակի։
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որեւիցե այլ երկրի դեմ, եւ արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում է «անիմաստ» եւ «սադրիչ»:
Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի շուրջ քննարկում` ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ:
Վերաբաշխում՝ բյուջեում. 114 միլիոն դրամ կհատկացվի ԿՄԳՍ նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։
Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի եւ Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետեւողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։
Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․
Որո՞նք են «Դելտա» շտամին բնորոշ ախտանշանները
Հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արեւմտյան իշխանությունների եւ միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երեւում է սորոսական շրջանակների դժգոհություններից եւ արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան:
«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»:
«Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնհայտ ապօրինի կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանն օրերս ազատ է արձակվել։ Երեկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արթուր Սարգսյանը։
Մեկ այլ որոշմամբ՝ Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2603 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 906-ի:
Աշխատանքային քննարկում տեղահանված արցախցիների խնդիրների վերաբերյալ. ՈւՂԻՂ:
Կառավարության նիստի օրակարգում 32 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 21-ին ժամը 18.00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի, իսկ հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Այս ընթացքում խանութների մեծ մասը, ժամանցային միջոցառումներն ու ծառայությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները փակ կլինեն:
Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար դոկտոր Ահմադ Հուսեյն Ալ-Համադիին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդները ազատ են արձակվել: Շահրուդ Նորուզիի և Ջաֆար Բարզեգարի ազատ արձակումն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն ներկայացրել է որպես «հումանիտար սկզբունքների, փոխադարձ հարգանքի և բարի կամքի դրսևորում»:
Աֆղանստանում հումանիտար խնդիրը շատ սուր է, երկրի ժողովրդին անհրաժեշտ է ամբողջ աշխարհի օգնությունը: Հոկտեմբերի 20-ին այս խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը «մուննաթ» է գալիս ամբողջ հայ հասարակության վրա, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ մեկտեղ բոլորով չեն լծվել որոնողական աշխատանքներ իրականացնելուն: Նա նաեւ մատ է թափ տալիս լրագրողների վրա, թե բավ է շահարկեն անհետ կորածների հարցը:
«Փաստ» թերթը դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»:
Գորիսի ավագանու ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ առավել քան համոզիչ հաղթանակից հետո իշխանությունները զբաղված են «մանդրաժից» դուրս գալու ելքեր որոնելով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն այնպես անել, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խորհրդարան ներկայանան կառավարության առաջին դեմքերը եւ ներկայացնեն բյուջեի նախագիծը, պատասխանեն պատգամավորների հարցերին:
11:00-14:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաքի դատարան, թիվ 1 դպրոց, “Մարալիկի առողջության կենտրոն” ՓԲԸ, Սինոհիդրո ճանապարհաշինարարների բազա և հարակից տարածքներ: