
Ավտովթար՝ Ամասիա-Բերդաշեն ճանապարհին. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 12-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Ամասիա-Բերդաշեն ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 29-ամյա վարորդը, չորս ուղևորները և մյուսի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: