Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը դատարանին կոչ է արել Հայաստանի դեմ ձեռնարկել միջոցները.
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել է 300 մարդ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:
Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։
Մոսկվայում ելնում են այն բանից, որ ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նվիրյալ անդամ է և հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն խոսքերը, որ աշխարհի ճակատագրերը չպետք է որոշեն Երկրորդ աշխարհամարտում «մի խումբ հաղթողներ»։
Gilead Sciences ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանին կնվիրաբերի 3000 սրվակ Veklury (Remdesivir) դեղամիջոց՝ COVID-19- ով հոսպիտալացված հիվանդներին օգնելու համար: Այս մասին հայտնում է Businesswire-ը:
Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-֊ին կայացավ հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։
այաստանի՝ պատվաստված քաղաքացիներին թույլատրվել է այցելել Մալթա՝ Covid-19-ի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջով:
«Քիչ առաջ ՀՀ ՊՆ֊ն հաղորդագրություն է տարածել, որում հերքում է ՄԻՊ Արման Թաթոյանի հոկտեմբերի 18֊ի գրառումն առ այն, որ. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Ուկրաինա: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, վկայակոչելով Twitter-ում Պենտագոնի ղեկավարի էջում զետեղված գրառումը։
Վեց մարդ է գրավել Մադրիդի Պրադո թանգարանի սրահներից մեկը եւ սպառնում է ինքնասպան լինել, եթե կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը չկատարի իրենց պահանջները: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտնել է La Sexta հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։
2021թ. ընթացքում Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք պատահարներ և հանցագործության դեպքեր:
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է կազմակերպիչներին:
ԶԼՄ-ներին վերաբերող փոփոխությունը պետք է ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել. Էլինար Վարդանյան
Այո, մենք սահմանափակում ենք չնույնականացված աղբյուրների խոսքը. ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի հատվածում։
Կապանի համայնքապետը`Փայլասարում կատարվածի մասին
ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության չնույնականացված աղբյուրների հղում կատարելիս. ՔՊ-ական պատգամավոր
Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ե՞րբ է տեղի ունեցել սահմանազատում, որ թշնամին հայտնվել է Փելա սարում. Աննա Գրիգորյան
Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում։
Մոսկվան եւ Վաշինգտոնը հանդես են գալիս կլիմայական հարցերի շուրջը շփումների շարունակման օգտին, նոր հանդիպումների կազմակերպումը քննվում է պրոֆիլային նախարարությունների մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը YouTube-ալիքի «Սոլովյով Live» եթերում:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքին, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:
Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անձանց թեստավորումը հակադրել անձանց պատվաստումներին ամենամեծ ցինիզմն է, որ կարող էր արվել առողջապահության պատասխանատուների կողմից: Իրականացվող թեստավորումների նկատմամաբ չկա վերահսկողություն, թեստավորվելու համար հերթագրումները տևում են բավական երկար, իսկ պատասխանի տրամադրումը`օրեր: Հիշեցնեմ, որ թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր: Ոլորտի պատասխանատուները շարունակում են թեստավորումը ներակայացնել որպես արդյունավետ միջոց, […]
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներում։ Առաջին կանգառն Անգոլան էր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։