Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Մեծ Բրիտանիայի դեսպան

Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Մեծ Բրիտանիան հաստատակամորեն մնում է այդ դիրքորոշմանը, ըստ aliq-ge-ի՝ հայտարարել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։

Քլեյթոնը վերահաստատել է՝ Մեծ Բրիտանիան հարգում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

«Ինքնիշխանությունը նշանակում է, որ դուք ինքներդ եք կայացնում բոլոր որոշումները: Բացի այդ, բոլոր բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար, կարևոր են նաև Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ուստի հուսով եմ, որ Վրաստանը կշարունակի իր աշխատանքը: ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար ունի, և ինչպես ասվեց 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Մեծ Բրիտանիան հաստատակամորեն մնում է այդ դիրքորոշմանը»,- ասել է Քլեյթոնը:

Ըստ նրա՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար ունի բոլոր գործիքները՝ լինի ընդլայնված կարողությունների գործընկերոջ կարգավիճակը, թե Վրաստան-ՆԱՏՕ փաթեթը. «Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին անդամակցելը կախված չէ միայն ռազմական համագործակցությունից։ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, և ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումները անհրաժեշտ են նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս