
Առաջին եռամսյակում ԴԱՀԿ ծառայությունը բռնագանձել է 2.8 միլիարդ դրամ

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հունվար-մարտին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 37 037 կատարողական վարույթ: Գույքային բնույթի բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված գումարը կազմել է 2 միլիարդ 844 միլիոն դրամ։ Չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում 47.6 միլիարդ դրամ է։