
Վրաստանում Անկախության օրը չի անցկացվի զորահանդես

Грузия Online-ի փոխանցմամբ` մայիսի 26-ին Վրաստանում նշելու են Անկախության օրը: Երեկ տեղի է ունեցել Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների գծով աշխատանքային խմբի նիստը:
Վերջինիս մշակած հայեցակարգի համաձայն, Վրաստանում Անկախության օրը նշվելու է որպես ժողովրդական տոն և չի անցկացվելու զորահանդես: Տոնական միջոցառումները միտված են լինելու նրան, որ դրանք առնչվեն առավելագույն թվով բնակիչների, և որ դրանց ակտիվորեն մասնակցեն շրջանները:
Տոնական միջոցառումների պլանը ներկայացվելու է կառավարության համապատասխան հանձնաժողովին, որի նիստը ենթադրաբար անցկացվելու է մայիսի 15-ին: Նիստը նախագահելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: