
ԱՄՆ-ը Պուտինի ղրիմյան այցը համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ. Պետդեպարտամենտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սևաստոպոլ այցելելը որակում է որպես «սադրիչ ու ոչ անհրաժեշտ»:
Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախկինի նման Ղրիմը համարում է Ուկրաինայի մասնիկ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Ուկրաինայի հարցը քննարկել է այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:
Փասկին հայտարարել է, որ նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող լարվածության ապաէսկալացման հարցը և մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների նախապատրաստման հարցը: