Բաժիններ՝

Ուկրաինացիների 84 տոկոսը պատրաստ է մասնակցել մայիսի 25-ի նախագահական ընտրություններին

ZN.UA-ի փոխանցմամբ` ուկրաինացիների 84 տոկոսը պատրաստ է մասնակցել մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին են վկայել GfK Ukraine ընկերության անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է մայիսի 6-8-ին` հեռախոսազրույցների միջոցով:

Դրանց համաձայն, հարցվածների 84.1 տոկոսը պլանավորում է մասնակցել քվեարկությանը, 13.3 տոկոսը չի պլանավորում մասնակցել ընտրություններին, 2.5 տոկոսը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում:

Ընտրություններին մասնակցել ցանկացողների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ուկրաինայի արևմուտքում` 95.2 տոկոս, հյուսիսում` 90.7 տոկոս, կենտրոնում` 90.8 տոկոս, և հարավում` 84.1 տոկոս:

Միևնույն ժամանակ երկրի արևելքում այդ ցուցանիշը կազմել է 66.4 տոկոս: Ուկրաինայի արևելքում ընտրություններին մասնակցել չի պլանավորում 29 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս