
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում հաշվառված է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության, 2013թ. տարեվերջի դրությամբ հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, նրանցից 2-ը`աղջիկ:
Մուրացիկ անչափահասներից 6-ը հաշվառվել են Երևանում, 5-ը՝ Լոռու մարզում։ Մեկական մուրացիկ անչափահաս հաշվառման են վերցված Կոտայքի և Շիրակի մարզերում։
Նշենք նաև, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը վերջին տարիներին կայուն կերպով նվազել է։ 2002թ. հանրապետությունում հաշվառված է եղել 148 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս։