Բաժիններ՝

Պուտինն Արևմուտքին առաջարկում է իր հետ կնքել «ֆաուստյան նոր գործարք». The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթում մայիսի 8-ին հրապարակվել է Կառնեգիի մոսկովյան կենտրոնի ավագ գիտաշխատող Լիլիա Շևցովայի «Վլադիմիր Պուտինն առաջարկում է Արևմուտքի հետ նոր աշխարհակարգ» խորագրով հոդվածը, որում նա եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքին առաջարկում է իր հետ կնքել «ֆաուստյան նոր գործարք», որն ամենայն հավանականությամբ կընդունվի.

«Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած աշխարհակարգը մատնված է ձախողման, քանի որ այն հենված է եղել այն համոզմունքների վրա, որ հետխորհրդային Ռուսաստանն այլևս չի հանդիսանում է խնդրո աղբյուր: Անգամ արևմտյան առաջնորդները գիտակցեցին, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի ժամանակ դառնում է խնդրո աղբյուր:

Անգամ երբ արևմտյան առաջնորդները գիտակցեցին, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի ժամանակ դառնում է խնդրո աղբյուր, նրանք Կրեմլի գործողություններին քաղաքական հավանություն տալը փոխանակեցին տնտեսական արտոնություններով: Այդ փոխանակումը պետք է Մոսկվային հեռու պահեր իր սահմաններից դուրս «ջուրը պղտորելուց»:

Ինչպե՞ս կարող են մարդիկ վատ վերաբերվել Արևմուտքին, երբ ապօրինի ճանապարհով նրանց ձեռք գցած գումարները պահվում են արևմտյան բանկերում, իսկ երեխաները գնում են արևմտյան դպրոցներ: Ուկրաինա Պուտինի ներխուժումից հետո ակնհայտ դարձավ, որ նա դադարել է ձևացնելուց:

Կրեմլը չի սահմանափակվի Ռուսաստանի տարածքում ընդդիմությանը ճնշելուց: Պուտինյան համակարգի գոյատևումը կառուցված է արտաքին ու ներքին թշնամիների մշտական փնտրտուքի վրա: Ուկրաինան Կրեմլի համար դարձավ փորձադաշտ, ով ձգտում է հեղափոխության գաղափարը վերացնել ոչ միայն Ռուսաստանում, այլև` նախկին խորհրդային բլոկում, և Արևմուտքին հարկադրել ճանաչել իր այդ իրավունքը:

Այլ երկրների տարածքները գրավելը և ռուսալեզու բնակչությանը «պաշտպանելը» հանդիսանում է Ռուսաստանը պատերազմական վիճակում գտնվող երկրի, իսկ Պուտինին ռազմական ժամանակվա նախագահի վերածելու միջոց, ինչը կամրապնդի նրա դիրքերը ներքին արենայում:

Պուտինը ձգտում է ոչ միայն վերանայել «Սառը պատերազմի» արդյունքները, այլև ցանկանում է հնարավորություն ունենալ նոր աշխարհակարգի հաստատման ժամանակ ասել իր վերջին խոսքը: Կարճ ասած` Կրեմլն առաջարկում է նոր գործարք. Արևմուտքի համար տնտեսական արտոնությունների պահպանման դիմաց Ռուսաստանը ցանկանում է, որ Արևմուտքը հավանության արժանացնի խաղի կանոնների իր մեկնաբանումը:

Այդպիսի որոշումը ստեղծում է նոր ծուղակներ, ընդ որում` երկու կողմի համար էլ: Կրեմլն Ուկրաինա իր ներխուժումն օրինականացնելու համար «զինվել» է լիբերալ հռետորիկայով: Նա պահանջում է, որ Կիևը վերանայի Ուկրաինայի Սահմանադրությունը և շրջաններին հնարավորություն տա անցկացնել անջատման ու ֆեդերալացման իրավունքով հանրաքվեներ:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի քաղաքացիները չունեն այդպիսի իրավունք, Ռուսաստանում այդպիսի իրավունքներ պաշտպանելու համար ընդհանրապես կարող են հայտնվել բանտում: Կգա ժամանակ, երբ Ռուսաստանի թաթարները կասեն. «Իսկ ինչո՞ւ ենք մենք զրկված ինքնորոշման իրավունքից»: Կգա ժամանակ, երբ ռուսաստանցիները կհարցնեն. «Իսկ ինչո՞ւ մենք չունենք հանրաքվե անցկացնելու և իշխանության հանդեպ ընդդիմություն լինելու իրավունք»:

Ուկրաինայի «ապաէսկալացման» մասին Արևմուտքի պահանջները Մոսկվային միայն դրդեցին հին ուղղությամբ առաջ շարժվելուն: Ուկրաինային մերժելով եվրաատլանտյան ընկերակցությանը միանալու հեռանկարի հարցում` Արևմուտքը նրան թողնում է անորոշության «գորշ» գոտում, ուր նրան սպառնում է ռուսական ազդեցության գոտում հայտնվելը:

Ցայժմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները սկսել են գործել, սակայն դրանք պարադոքսալ ձևով ամրապնդում են Պուտինի առաջ քաշած գոյատևման տրամաբանությունը` կառուցված «պաշարված ամրոցի» հայեցակարգի վրա: Այն, որ Պուտինն այս շաբաթ դոնեցկի անջատողականներին կոչ արեց հետաձգել իրենց հանրաքվեն, կապիտուլյացիա չէ. դա առաջարկ է Կիևին` պահպանելու Կրեմլի շահերը: Այս անգամ այն արված է «երկխոսության» ձևով:

Դա երկխոսելու կոչ էր այն առաջնորդի բերանից, ով Ռուսաստանի քաղաքական կյանքը վերածել է սեփական մենախոսության: Սակայն Կրեմլը, ամենայն հավանականությամբ, առաջ է քաշում պրագմատիկ նպատակներ. խաղաղապահի դեր ստանձնել և Արևմուտքի հետ կնքել ֆաուստյան նոր գործարք` համոզելով նրան համաձայնվել Ուկրաինայի ինքնիշխանության սահմանափակմանը և ճանաչել ուկրաինացիներին սովորեցնելու արտաքին ուժերի իրավունքը, թե ինչն է լավ, իսկ ինչը` վատ:

Լիովին հնարավոր է, որ ուկրաինական գլխացավանքից հյուծված արևմտյան առաջնորդները համաձայնվեն այդ գործարքին: Պուտինը կընկալվի որպես ոչ թե զավթիչ, այլ` նոր, հետմոդեռնիստական իրողության ճարտարապետ: Մի՞թե դա զավեշտալի չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս