Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Գործը մտել է դատաքննության փուլ, և նիստի ընթացքում գործով մեղադրյալներին հարց տրվեց` արդյո՞ք նրանք հասկանում են իրենց առաջադրված մեղադրանքի էությունը և արդյո՞ք ընդունում են իրենց մեղքը:
«Քոքոբելյանն ավելի ճիշտ կաներ ոչ թե ծանր վիճակում հայտնվեր, այլ որպես մարդ, քաղաքական գործիչ, տղամարդ, պահեր իր պայմանավորվածությունները, ծանր վիճակի մեջ չդներ իրեն, իր կուսակցությանը և կուսակից ընկերոջը՝ Ալեքսանդր Արզումանյանին: Ցավում եմ, որ Արզումանյանը զոհ գնաց այս իրավիճակին, որովհետև նորմալ աշխատում էր»,- ասել է Ռ. Հակոբյանը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը փակ գաղտնի քվեարկությամբ 75 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դեմ չէ, որպեսզի ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում փոխարինի իրեն կամ ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանին:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրում է Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատները» դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարել էին, որ սատարելու են Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, ինչից, սակայն, այսօր նույնպես հրաժարվում են:
Նյու Յորքի արևելյան մարզի դատարանը Բրուկլինում ռուս զինվորականներին ամերիկյան տեխնոլոգիաներ մատակարարելու համար կներկայացնի լրտեսության մեղադրանք ևս երկու ռուսաստանցիների: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ ռուսաստանցիները Հյուսթոնից տեղափոխվել են Նյու Յորք:
«Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում»,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել:
«Լիմոնադի մեջ էլ սպիրտային մաս կա, և կախվածության մեջ չի գցում, նույնպես կոկա-կոլան, որը միայն ծարավը հագեցնելու համար է: Երբ խնջույքի ժամանակ ուզում ես օգտագործել, օգտագործում ես, բայց այն քեզ կախվածության մեջ չի գցում: Կախվածության մեջ գցում են հերոին տեսակի թմրամիջոցը, ափիոն տեսակի թմրամիջոցը, որոնք օգտագործվում են ներարկման միջոցով: Այսինքն՝ արյան միջոցով տարածվում է մարմնի մեջ՝ հասնելով մինչև ուղեղ, որը երկու-երեք անգամ օգտագործելիս մարդուն կախվածության մեջ է գցում»:
«Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից ահազանգ է ստացվել, որ տեղի հիվանդանոց են դիմել մարդիկ, որոնց մոտ նկատվել են սիբիրյան խոց հիվանդության ախտանիշներ»,- այս մասին 168.am-ին տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարության մամլո ծառայությունը:
ԱԺ-ում տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել է Քոքոբելյանի հարցը և որոշվել է, որ նա այլևս չի ներկայացնելու խմբակցության տեսակետը: Սա ենթադրում է, որ Քոքոբելյանը հետ է կանչվելու բոլոր հանձնաժողովներից և միջխորհրդարանական խմբերից:
«Նիկոլ Փաշինյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մեր նախաձեռնության մասին արձագանքները, որոնք հիմնականում դրական էին, ստիպեցին շարունակել այդ ուղղությամբ մեր գործունեությունը: Մասնավորապես, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի աջակցությամբ անցկացրեցինք սոցիոլոգիական հարցում (Հ.Գ.), որը հաստատեց մեր նախաձեռնության արդարացիությունն ու իրատեսությունը»:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրումը որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ:
Երբ համեմատում ես դրսի թեկուզ համալսարանների սարքավորումների հետ, որոնց վրա աշխատում են ուսանողները` ուղղակի համեմատության եզրեր գտնելը դժվար է:
Երկհարկանի հսկա շինությունը համալրված է եվրոպական ստանդարտին համապատասխան սարքավորումներով և տարատեսակ հարմարություններով: Սրահի ներսում առանձնացված խանութները գնորդին առաջարկում են համաշխարհային բրենդների վերջին հավաքածուների նմուշները:
«Արզաքանցյանը մտածում է, թե հարուստ է, կարող է խաչմերուկը կտրի-անցնի, մարդկանց վրա քշի: Ոչ թե շոու, ընենց կոնցերտ կկազմակերպենք որ…»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
«Ասում են, թե 100 հազար դրամով ինչպես եմ մեքենա գնել, ես էլ հայտարարում եմ՝ ի պատասխան, թե Բալասանյանը 150 մ երկարությամբ գարեջրի գործարանը ո՞նց է գնել 400.000 դրամով` մեջն էլ 25 հատ տակառ»:
Ազգային ժողովում հասունանում է նոր սկանդալ, որին կարող են մասնակից դառնալ միանգամից մի քանի խորհրդարանական խմբակցություններ:
Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցներ, ովքեր ներգրավված են եղել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ն ուսումնասիրող հանձնաժողովում, նշել են, որ իրենք նախարարից հանձնարարական չունեն, և մինչև հրահանգ չլինի, իրենք չեն կարող ինչ-որ բան անել:
Մեր ընտանիքում երեք հաշմանդամ մարդ կա, որոնց առողջական վիճակը գնալով ավելի է վատանում էս խոնավ ու թաց պայմաններից: Ի վերջո, այստեղ մարդիկ են ապրում, ոչ թե` կենդանիներ»:
Մեռած վիճակ: Ես էլ չեմ պատկերացնում` ի՞նչ ա լինելու: Ոչի՞նչ, որ ամուսնուս տանելու են Կոշ: Տեղս չեմ գտնում: Ես դեռ շոկի մեջ եմ: Ես դեռ չեմ պատկերացնում` ամուսինս նստելու ա, չի նստելու:
Մեր օրերում գազի ծաղիկից և տերևից ստանում են ֆլավոնային գլիկոզիդ` «ֆլարոնին»։
«Ես այն կարծիքին չեմ, որ Ընտրական օրենսգիրք փոխելով՝ մենք կարող ենք հստակ երաշխավորել, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար: Մենք կարող ենք ամեն նստաշրջանում Ընտրական օրենսգիրք փոխել, բայց, միևնույն է` եթե չկա քաղաքական կամք՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, որևէ օրենսգիրք` անգամ ամենակատարյալը, երբեք չի կարող ծառայել»:
«Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական բացման արարողությունից հետո այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:
Համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ:
ՀՀ առողջապահության նախարարությունը ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ:
Իրավաբանը նշում է, ՓՀԷԿ-ի ներկայացրած աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի և անհապաղ չեղյալ պետք է համարվի տրված դրական եզրակացությունը:
Լևոն Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել և իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում: