Իրանն ահաբեկիչներին թույլ չի տա տապալելու Բաշար Ասադի կառավարությանը. Աբդոլահիան

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ամերիկացիներն իրենց խոստացել են չռմբակոծել Սիրիայի կառավարական օբյեկտները, սակայն իրենք չեն հավատում և ուշադիր հետևում են Սիրիայի զարգացումներին.

«Եթե Սիրիայում միջազգային կոալիցիայի մասնակիցները, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում «Իսլամական պետության» զինյալների դեմ, իրենց գործունեությունն ուղղեն Բաշար Ասադի կառավարության դեմ, ապա դրա համար ԱՄՆ-ին ու Իսրայելին սպասվում են վատ հետևանքներ:

Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտու հայտարարումն ու ընդհանրապես այդ երկրի ինքնիշխանության խախտումը կհանգեցնի կոշոտ ու համարժեք միջոցների: Իրանն ահաբեկիչներին թույլ չի տա տապալելու Բաշար Ասադի կառավարությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031