2015 թվականին ԱՊՀ-ում կհամանախագահեն Ղազախստանն ու Ղրղզստանը
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին ԱՊՀ-ում Ղազախստանի հետ համանախագահելու է Ղրղզստանը, իսկ 2016 թվականին Ղրղզստանը լիարժեք կնախագահի ԱՊՀ-ում: Այս մասին Մինսկում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
Նրա խոսքերով՝ հաջորդ տարի ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնում է Ղազախստանը, ինչը նոր ազդակ կհաղորդի կառույցին. «Միևնույն ժամանակ մենք մեր հերթին ԱՊՀ Գործկոմի առաջարկով պատրաստ ենք ստանձնել ԱՊՀ-ի համանախագահի գործառույթներ, ինչպես նաև համաձայնվել ենք 2015 թվականի ապրիլին Բիշքեկում անցկացնել ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ: Արդեն 2016 թվականին մենք ցանկանում ենք լիարժեք ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը»:



