Բաժիններ՝

Ադրբեջանը գժգոհ է նավթի համաշխարհային գների անկումից

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գնանկումը մինչև 90 դոլարի մակարդակի խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի բյուջեի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը:

Brent տիպի նավթի նոյեմբերյան ֆյուչերսի գինը նվազել է նաև 90 դոլարից՝ կազմելով մեկ բարելի համար 89.97 դոլար: Նավթի այդ տեսակի գինն այդչափ չէր նվազել 2012 թվական հունիսից:

Շաբանի խոսքերով՝ Ադրբեջանի բյուջեն կազմելիս հաշվի են առել մեկ բարել նավթի համար մոտ 100 դոլար գինը, և նավթի ներկայիս գնանկումը խնդիրներ կստեղծի Ադրբեջանի կառավարության համար: Նավթի համաշխարհային գնանկումը շարունակվում է արդեն երեք ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս