Բաժիններ՝

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է պակիստանցի ու հնդիկ իրավապաշտպաններին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակին են արժանացել 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ու 60-ամյա հնդիկ ակտիվիստ Կայլա Սատյարտին, ով հայտնի է երեխաների իրավունքների համար պայքար մղելով:

Նոբելյան կոմիտեն ընդգծել է, որ այդ երկու անձինք պայքարել են երեխաներին ճնշելու դեմ և կրթություն ստանալու նրանց իրավունքի պահպանման համար, ինչի համար էլ նրանց շնորհվել է Նոբելյան մրցանակ:

Կայլաշ Սատյարտին բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել երեխաների աշխատանքը շահագործելու դեմ: Ներկայումս նա գլխավորում է Կրթության համար համաշխարհային կամպանիան, որում ընդգրկված է ավելի քան 400 ՀԿ:

Մալալա Յուսուֆզայը 11 տարեկանից վարում է BBC-ի կայքի աֆղանական տարբերակի հանրահայտ բլոգը, որում նա կտրուկ քննադատության է ենթարկում «Թալիբան» շարժմանը: Նա մասնավորապես պատմել է շարժման ակտիվիստների իրականացրած մահապատիժների ու սպանություններ մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031