«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» նոր երկաթուղին կգործարկվի մինչև ընթացիկ տարեվերջ

Интерфакс Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» նոր երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը մինչև 2020 թվականը հասնելու է 15 միլիոն տոննայի, որից 3 միլիոն տոննան կազմելու են տարանցիկ բեռները: Այս մասին հայտարարել է Ղազախստանում Թուրքմենստանի արտակարգ ու լիազոր դեսպան Մաթգիմգուլ Ակմիրադովը:

Նրա խոսքերով՝ արդեն երկաթուղու կառուցման փուլում կարելի է խոսել տվյալ նախագծի տնտեսապես շահավետ բնույթի մասին: Դեսպանը մանրամասնել է, որ ընթացիկ տարով տվյալ երկաթուղու ղազախա-թուրքմենական ճյուղով փոխադրվել է 1.4 միլիոն տոննա բեռ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 42 տոկոսով:

Դեսպանն ընդգծել է, որ «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» երկաթուղային միջանցքի ամբողջովին բացումը տեղի կունենա մինչև ընթացիկ տարեվերջ: Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 934.5 կիլոմետր:

Տեսանյութեր

Լրահոս