Բաժիններ՝

Մինսկում այսօր տեղի կունենան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Բելառուս, ուր և կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի, Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: ԱՊՀ անդամ երկրների նախագահների ամենամյա հանդիպումն այս անգամ կանցնի առանց Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ինչը և սպասելի էր՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան ընթացիկ տարվա գարնանը որոշել էր հրաժարվել ԱՊՀ-ում նախագահելուց:

Ակնկալվում է, որ Մինսկում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին, որը մայիսին ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, կմիանա Հայաստանը: Բացի այդ, կստորագրվեն փաստաթղթեր, որոնք Ղրղզստանին հնարավորություն կտան հեռանկարում անդամակցել միությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս