Պուտինն ԱՊՀ երկրների առաջնորդներին հրավիրել է Մոսկվա՝ նշելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մասնակցում է Մինսկում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, ԱՊՀ երկրների առաջնորդներին հրավիրել է Մոսկվա՝ տոնելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը. «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վստահեցնել ձեզ՝ հարգելի գործընկերներ, որ հրավիրում եմ 2015 թվականի մայիսին ժամանել Մոսկվա՝ մասնակցելու համար (Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ) տոնական միջոցառումներին»:



