Բաժիններ՝

Մինսկում ԱՊՀ-ի առաջնորդները 15 փաստաթուղթ են ստորագրել

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ անդամ երկրների նախագահները Մինսկում անցկացված իրենց հանդիպման արդյունքներով ստորագրել են 15 փաստաթուղթ: Դրանք առնչվում են հումանիտար, անվտանգության ապահովման և այլ ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացմանը:

Ստորագրված փաստաթղթերի թվում է հայտնվել նաև միջազգային հանրությանը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների դիմումը՝ կապված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հետ:

Բացի այդ, հայտարարություն է ընդունվել թմրանյութերի նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի պահպանման ու ամրապնդման մասին: Որոշում է ընդունվել 2016 թվականն ԱՊՀ-ի երկրներում Կրթական տարի հռչակելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031