Ռուսաստանը ռազմական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում հայատարարել է, որ Ռուսաստանն իրենից ռազմական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար:

Ալասանիան նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարությունը, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի համար:

Ալասանիան ընդգծել է, որ Վրաստանում ստեղծվելու է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք և որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Ալասանիան հավելել է, որ «ՆԱՏՕ-Վրաստան» փաթեթը ծառայելու է հենց նրան, որ Վրաստանում բացվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք:

Ալասանիայի խոսքերով՝ տարածաշրջանի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում են Վրաստանում գտնվող ռուսական օկուպացիոն ուժերն ու Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ընթացիկ ագրեսիան:

Տեսանյութեր

Լրահոս