Բաժիններ՝

Ուկրաինայում հակամարտող կողմերը պետք է վերջ դնեն արյունահեղությանը. Լուկաշենկո

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում հակամարտող կողմերը ոչ միայն պետք է գտնեն շփման եզրեր, այլև՝ վերջ դնեն արյունահեղությանը:

Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում բացելով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը. «Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով: Անկարելի է թույլ տալ, որ հետագայում նույնպես արյուն թափվի: Ուկրաինայում տիրող իրավիճակն ազդում է ողջ հետխորհրդային տիրույթի վրա»:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու նպատակին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ դրա նպատակը երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժն է, ինչպես նաև տնտեսության առանցքային ոլորտներում (էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ) քաղաքականության համակարգումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031