Բաժիններ՝

Կիմ Չեն Ինը բաց է թողել Կորեայի Աշխատանքային կուսակցության հիմնադրման 69-ամյակի միջոցառումը

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը բաց է թողել Կորեայի Աշխատանքային կուսակցության հիմնադրման 69-ամյակին նվիրված միջոցառումը: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Կիմ Չեն Ինը հանրության առջև չի երևում սեպտեմբերի 3-ից:

Հարավային Կորեայի վերամիավորման նախարարության մամլո քարտուղար Լիմ Պեն Չոլը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը գտնվում է նորմալ վիճակում՝ վկայակոչելով հյուսիսկորեական բանակի Քաղաքական գլխավոր բյուրոյի նախագահ Խվան Պեն Սոյին:

ԿԺԴՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան հարավկորեական Ինչհոն կատարած այցի ժամանակ նախագահ Պակ Կին Խեին է փոխանցել Կիմ Չեն Ինի ողջույնները: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Կիմ Չեն Ինը վիրահատության է ենթարկվել ծնկների շրջանում և ներկայումս վերականգնողական կուրս է անցնում հիվանդանցում:

Սակայն կան կարծիքներ, որ նա մահացել է կամ էլ գահընկեց է արվել պետական հեղաշրջման արդյունքում: Կա նաև վարկած, որ Կիմ Չեն Ինի փոխարեն երկրում իշխում է նրա կրտսեր քույրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս