ԱՄՆ-ը ցանկանում է «Իսլամական պետության» պայքարի շրջանակներում օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» զինյալների օբյեկտների վրա հարձակվելու համար ցանկանում է օգտագործել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ինջիրլիքի ավիաբազան:

Այս մասին իր վեցօրյա հարավամերիկյան այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը՝ ընդգծելով, որ եթե Թուրքիան թույլատրի դա, ապա դա կլինի Թուրքիայի կողմից ամենամեծ օգնությունը:

Հեյգելը հիշեցրել է, որ Սիրիայի սահմանի մոտ գտնվող ՆԱՏՕ-ի ամենամոտ բազան հենց Ինջիրլիքի ավիաբազան է: Հեյգելի խոսքերով՝ Թուրքիան կարող է օգնել նաև սիրիացի չափավոր ընդդիմության ուժերին ռազմական ուսուցում տալու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս