Բաժիններ՝

Ռուսաստանը չհայտարարված պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ. Պորոշենկոյի ելույթը Ստրասբուրգում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Իր ելույթում նա ողջունել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայացրած որոշումը՝ կապված Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր կիրառելու թույլտվությունը վերացնելու հետ:

Դրա հետ մեկտեղ Պորոշենկոն ընդգծել է, որ այդ ամենը միայն ձևականություններն են, քանի որ Ռուսաստանն իր գործողություններով ցույց է տալիս, որ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ՝ առանց այն պաշտոնապես հայտարարելու:

Պորոշենկոն հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով աջակցել է իր խաղաղության պլանը: Պորոշենկոն հայտարարել է, որ այդ աջակցությունը դեռ կատարալեպես բավական չէ, և ակնհայտ է, որ այն կաշխատի միայն Ռուսաստանի աջակցության դեպքում:

Պորոշենկոն ևս մեկ անգամ դիմել է Պուտինին՝ համառորեն կոչ անելով աջակցել խաղաղության պլանին, խստացնել սահմանների պահպանումը, դադարեցնել վարձկանների հավաքագրում և վերջապես հեռացնել զորքերը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ժողովուրդը չի ցանկանում պատերազմ ու անարխիա, և անջատողականության բոլոր գաղափարները պարտադրվել են արտերկրից և անհրաժեշտ է կագնեցնել ռուսական քարոզչամեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս