Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` Սերժ Սարգսյանը որոշել է Թաթուլ Մարգարյանին ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ  հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշել է Տիգրան Սարգսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30