
Մերկելն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նաախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու հարցը, հրադադարի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը, կոնտակտային խմբերի կանոնավոր աշխատանքի հաստատումը և բռնի պահվող անձանց ազատ արձակումը:
Պուտինն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի տարածքում ուկրաինացի փախստականների աճող թվաքականի և հումանիտար իրավիճակի սրման վրա: Ռուսաստանում ուկրաինացի փախստականների թիվը հասնում է մոտ 100.000-ի: