Բաժիններ՝

Պաղեստինը պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ բանակցային սեղանի շուրջ. Մահմուդ Աբբաս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինը պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ բանակցային սեղանի շուրջ, եթե ազատ արձակվի պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբաքանակը: Այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայում հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը.

«Մենք վերստին հաստատում ենք խաղաղությանը մեր հավատարիմ լինելը, բազմիցս հաստատել ենք ձեզ որ մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցային սեղանի շուրջ հետագա 9 ամիսներին, եթե Իսրայելն ազատ արձակի պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբաքանակին, որոնք վաղուց գտնվում են իսրայելական բանտերում և դատապարտվել են մինչև Օսլոյի համաձայնագիրը: Բանակցությունների վերսկսման դեպքում առաջին երեք ամիսները նվիրվելու են սահմանազատմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս