
ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ԿԺԴՀ-ի արևելյան ծովափից՝ Վոնսան քաղաքի մոտից:
Արձակված բոլոր հրթիռներն էլ ընկել են միջազգային ջրերում: Ընթացիկ տարվա մարտի վերջին ԿԺԴՀ-ը երկու օրում նույն շրջանում մոբիլ սարքերից փոքր հեռահարության 46 հրթիռ էր արձակել: Հարավային Կորեայի զինվորականների կարծիքով՝ Փհենյանը նման կերպ իր բողոքն էր հայտնել ամերիկա-հարավկորեական Foal Eagle ամենամյա զորավարժությունների նկատմամբ: