Բաժիններ՝

Ուիլյամ Հեյգը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Հեյգն Իրաքի ղեկավարության հետ քննարկելու է արաբական այդ երկրում ստեղծված իրավիճակը:

Վաղը Հեյգը մեկնելու է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ: Հունիսի 23-ին չհայտարարված այցով Բաղդադ էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով հաջորդ օրը մեկնել էր Էրբիլ և հանդիպել էր Հյուսիսային Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30