
Ռուսաստանն ու Հորդանանը շուտով կստորագրեն ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Հորդանանը կարող են մինչև ամռան ավարտ ստորագրել հորդանանյան առաջին ատոմակայանի կառուցման մասին միջկառավարական համաձայնագիր: Այս մասին հայտարարել է «Ռուսատոմ Օվերսիզ» ընկերության գլխավոր տնօրեն Ջոմարտ Ալիևը:
Նա հայտարարել է, որ եթե ամեն ինչ ընթանա պլանին համաձայն և չծագեն որևէ խնդիրներ, ապա փաստաթուղթը կստորագրվի մինչև ամռան ավարտը: Ռուսաստանը 2013 թվականի հոկտեմբերին շահել է Հորդանանում առաջին ատոմակայանի կառուցման շուրջ անցկացված մրցույթը: