Բաժիններ՝

Իրաքի վարչապետը հաստատել է, որ սիրիական ավիացիան հարվածել է զինյալների դիրքերին

BBC-ի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին այսօր հաստատել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Լևանտի ու Իրաքի իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին: Ալ-Մալիքին ողջունել է զինյալների դեմ ուղղված ցանկացած գործողություն:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ռմբակոծության էր ենթարկվել Սիրիայի սահմանի մոտ և իսլամականների ձեռքում գտնվող Էլ-Քաիմ քաղաքը: Մի շարք ԶԼՄ-ներ ենթադրել էին, որ ավիահարվածները կարող են հասցրած լինել ամերիկյան անօդաչու թռչող սարքերը, սակայն Պենտագոնը հերքել էր դա:

Միևնույն ժամանակ զինյալները գրավել են Իրաքի հնագույն ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Էլ-Խադր վաղեմի քաղաքի վանական համալիրը, որը ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս