168.am-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը առավոտյան ժամը 12-ից հացադուլ է հայտարարել:
Զինեդին Զիդանը պատրաստ է եղել ընդունել մարտահրավերը և ղեկավարել Մադրիդյան ակումբը:
Հեղինակավոր The New York Times ամսագրի Lens ֆոտոբլոգում ամեն օր ընտրում են օրվա լուսանկար՝ հաշվի առնելով լուսանկարի հետաքրքրությունը, բացառիկությունը և արդիականությունը: Այս անգամ բլոգերները, որպես օրվա լուսանկար՝ ընտրել էին նկար Բաղրամյան 26-ում տեղի ունեցող իրադարձություններից:
Մինչ Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ուղևորվել է Մոսկվա:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի այլ ակցիա։
Ցուցարարները վերանվաճել են Բաղրամյան փողոցի սկզբնամասը՝ նախորդ ամբողջ գիշեր մնալով այնտեղ։ Այսօր՝ 18։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և երթով գնում միանալու Բաղրամյան փողոցում ակցիան շարունակող մասնակիցներին։
Հունիսի 15-ին Քըրք Քըրքորյանի մահվանից հետո հազարավոր լրագրողներ ընդգծեցին նրա զարմանահրաշ նվաճումները բիզնեսի աշխարհում և հսկա ավանդը բարեգործության բնագավառում: Սակայն, այդ լրագրողները երբեք չէին հանդիպել այս մեծանուն մարդուն, քանի որ նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին:
Իտալական «Նապոլիի» թվիթերյան էջը հայտնում է, որ Մյունհենի «Բավարիայի» իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան արդեն «Նապոլիի» ֆուտբոլիստ է:
Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարել է, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ […]
Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ դրա պահանջը կա. «Հիմա դրա պահանջը չեմ տեսնում, քանի որ սա իմ խրամատը կամ դաշտը չէ: Ամեն ինչի իրավունք ունեն, բայց օրինականության դաշտում: Աստված մի արասցե, որ լինի արյունահեղություն: Իսկ, ահա, ժողովրդի դժգոհությունը հասկանալի է եւ ընդունելի»»:
Այսօր առավոտյան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարներին զգուշացրեց, որ ոստիկանությունը մինչև կհամբերի մինչև ժամը 10.00-ը, իսկ հետո կդիմի գործողությունների:
Որոշ մարդկանց մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ իրեն հետևում են, իսկ հեռախոսը՝ գաղտնալսում: Ցավոք սրտի, ժամանակակից աշխարհում սա իրոք կարող է տեղի ունենալ: Հանցագործները պատրաստ են ամեն ինչի:
Բաղրամյան պողոտայում ակտիվիստները սկեցին պահանջել, որ Հանրապետական կուսակցության պատգամավորները հեռանան նստացույցի վայրից:
Բրիտանացի ռոք երգիչ ու դերասան Դևիդ Բոուին օգտահաշիվ է բացել Instagram-ում @davidbowie նիկով, հայտնել է սոցցանցի մամլո ծառայությունը:
Դիետաները տարբեր են լինում, իսկ դրանց թիվն այժմ անցնում է հազարից: Դիետաների ընթացքում կան հատուկ կանոններ, որոնց պետք է հետևել: Օրինակ՝ 18:00-ից հետո ուտելն արգելված է, մակարոնեղենը վնասակար է, և այսպես շարունակ…
Հնդկացիների կենդանակերպի բոլոր նշաններն ունեին կենդանիների անուններ: Բանը այն է, որ հնդկացիների գրեթե բոլոր ցեղերը և քաղաքակրթությունները համոզված էին, որ յուրաքանչյուր մարդ ունի հարազատական որոշակի կապ՝ կոնկրետ կենդանու տեսակի հետ: Թե կոնկրետ ո՞ր կենդանու՝ կախված է մարդու ծննդյան թվից:
Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է: Այն օրգանիզմի ֆիլտրն է, որն օգնում է ազատվել օրվա ընթացքում օրգանիզմում կուտակված տոքսիններից:
Հունիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Czech Airlines ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինչակին և կոմերցիոն տնօրեն Յան Տոթին:
Հիշեցնենք, որ Օբամեյանգն առայժմ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ է: Գերմանիայի ավարտված առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 16 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքներին և ի նշան իմ խորին երախտագիտության նրանց ուշադրության ու բարեսրտության համար՝ պարտքս եմ համարում մեր հասարակությանն իրազեկել 2014թ. դեկտեմբերի 9-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, մամուլում և լրատվական կայքերում «Մի´ սպանեք մորս, պարոն Սերժ Սարգսյան» խորագրի ներքո հրապարակված իմ բաց նամակի հետևանքների մասին:
Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ դատախազության Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքիի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը։
Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի գործողություններ, պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը:
168.am-ի հարցին՝ ի՞նչն են անօրինական արել, վաղ առավոտյան նստացույց էին անում երիտասարդները, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Երբ դու քո իրավունքներին հասնելու համար այլոց իրավունքներն ես սահմանափակում՝ դա արդեն օրենքից դուրս է»:
Այս պահին Ազատության հրապարակը դարձյալ մարդաշատ է: Քիչ առաջ ակտիվիստները հայտարարեցին, որ ազատ են արձակել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին, Միհրան Ավագյանին և Արմեն Մկրտչյանին: Նրանք րոպեներ հետո կմիանան ակցիայի մասնակիցներին:
Րոպեներ առաջ Կենտրոնի Ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն, ում այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել Արաբկիրի Ոստիկանական բաժանմունքից, որտեղից նրան տեղափոխել էին նարկոդիսպանսեր:
Իտալիայի Մոնցա քաղաքի դատարանը այսօր որոշում է կայացրել, համաձայն որի՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պետք է ամսական 1,4 մլն եվրո վճարի իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին: