Բաժիններ՝

Զիդանը պատրաստ է եղել փոխարինելու Անչելոտիին

Զինեդին Զիդանը պատրաստ է եղել ընդունել մարտահրավերը և ղեկավարել Մադրիդյան ակումբը:

Զիդանը, ով աշխատում է ակումբի երիտասարդական թիմի հետ, կարծում է, որ արդեն պատրաստ է դառնալու «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ:

«Եթե ինձ առաջարկեին փոխարինել Կարլո Անչելոտիին, ապա ես կհամաձայնեի: Չէի հրաժարվի իմ կարիերայում այդպիսի մարտահրավերից: Ես վշտացած եմ այն բանից, որ Անչելոտին հեռացավ: Նա լավ աշխատանք է կատարել, բայց մրցաշրջանը եղավ առանց տիտղոսների….

Նույնիսկ, նա ինքն էր ասում, որ, եթե ոչ մի տիտղոս չնվաճի, ապա կարող է մնալ առանց աշխատանքի:

Կարդացեք նաև

Ես հիասթափված չեմ, աշխատում եմ «Կաստիլիայում», և իմ խնդիրն է՝ «Ռեալի»՝ առաջին թիմի, կամ այլ թիմերի համար ֆուտբոլիստներ պատրաստել»,- ասել է Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս