«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ բողոքը շարունակվում է։ Ցուցարարները վերանվաճել են Բաղրամյան փողոցի սկզբնամասը՝ նախորդ ամբողջ գիշեր մնալով այնտեղ։ Այսօր՝ 18։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և երթով գնում միանալու Բաղրամյան փողոցում ակցիան շարունակող մասնակիցներին։

Մնում ենք փողոցում մինչև էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացման որոշումը չեղյալ համարելը։

Ինչպես նաև օրվա ընթացքում կարող եք միանալ Բաղրամյանում ակցիա իրականցնող մասնակիցներին։
Յուրաքանչյուրիս ներկայությունը պարտադիր է»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930