Բաժիններ՝

Դատարանը Բեռլուսկոնիին պարտադրել է ամսական 1,4 մլն եվրո վճարել նախկին կնոջը

Իտալիայի Մոնցա քաղաքի դատարանը այսօր որոշում է կայացրել, համաձայն որի՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պետք է ամսական 1,4 մլն եվրո վճարի իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին:

Այսկերպ, հաստատվել է դատական նախորդ որոշումը, որը կայացվել էր 2013թ. հոկտեմբերին, երբ դատավոր Աննա Մարիա Դի Օրեստեն ավելի քան կրկնակի պակասեցրել էր ալիմենտի սահմանված չափը, հայտնում է Askanews լրատվական գործակալությունը:

2012թ. Միլանի դատարանը վճռել էր, որ Բեռլուսկոնին Լարիոյին ամսական պետք է վճարի մոտ 3 մլն եվրո ալիմենտ: Նախկին ամուսինները ունեն 3 երեխա, ամուսնացած են եղել 20 տարի:

Ամուսնուց բաժանվելու որոշման մասին Լարիոն հրապարակավ հայտարարել էր 2009թ. մայիսին:

Ներկայում 78-ամյա Բեռլուսկոնին հանդիպում է 29-ամյա Ֆրանչեսկա Պասկալեի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս